Նուպար Մաքսուտյան
Նուպար Մաքսուտյան | |
---|---|
Ծնվել է | 1898 |
Ծննդավայր | Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս |
Մահացել է | 1958 |
Մասնագիտություն | բանասեր |
Նուպար Մաքսուտյան (1898, Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս - 1958), հայ բանասեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1898 թվականին Կիպրոսի Նիկոսիա քաղաքում։ Չիկագոյի համալսարանում ուսանել է իրավաբանություն, որից հետո վերադարձել է Կիպրոս և վարել տարբեր պաշտոններ։ Զուգահեռաբար զբաղվել է բանասիրական գործունեությամբ։
Թղթակցել է սփյուռքահայ բազմաթիվ պարբերականների՝ «Անահիտ», «Բազմավեպ», «Հայաստանի կոչնակ», «Կյանք և արվեստ», «Ամենուն տարեցույցը»։ Բացի հայկական թերթերից, թղթակցել է նաև անգլիական և հունական պարբերականների։ Գրել է հայ մշակույթի մասին պատմող հոդվածներ, բանասիրական երկեր։
Նուպար Մաքսուտյանի «Հայ գրականության պատմությունը», «Հայկական թագավորության պատմությունը» ծավալուն աշխատությունները տպագրվել են օտար մամուլում[1]։
Նուպար Մաքսուտյանը նաև բանաստեղծությունների հեղինակ է, որոնք տպագրվել են սփյուռքահայ մամուլում։
Մահացել է 1958 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ստեփանյան Գառնիկ։ Կենսագրական բառարան. հայ մշակույթի գործիչներ, երեք հատորով։ հատոր Բ, Ժ-Մ։ Երևան։ Սովետական գրող։ 1981, էջ 169